News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Իսրայելցի ներկա եւ նախկին պաշտոնական անձինք ցասումով հերքում են հաղորդագրություններն այն մասին, թե Իսրայելը լրտեսական սարքեր է տեղադրել Սպիտակ տան մոտակայքում։ Պաշտոնական անձինք այդ հաղորդագրությունները «հակասեմիտականությամբ լցված ֆեյք նորություն» եւ «բացարձակ անհեթեթություն» են անվանել, հաղորդում է Fox News-ը։

Politico-ն՝ վկայակոչելով այդ հարցին ծանոթ ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հարցազրույցը, հայտնել է, որ կառավարությունը կարծում է, որ Իսրայելը վերջին մի քանի տարվա ընթացքում Վաշինգտոնում բջջային հեռախոսներին հետեւելու համար սարքեր է տեղադրել, որոնք, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոն են տեղափոխել իսրայելցի գործակալները։

«Բացարձակ ակնհայտ էր, որ դրա համար պատասխանատվություն են կրում իսրայելցիները»,- ասել է հետախուզության բարձրաստիճան աշխատակիցը։

Սակայն իսրայելցի պաշտոնյաներն արագ հերքել են հրապարակումը։

Իսրայելի բանակի ռազմական հետախուզության վարչության նակին ղեկավար Ամոս Յադլին Twitter-ում գրել է, որ Politico-ի հոդվածը ֆեյք նորություն է։ Նա նշել է, որ տասնամյակներ շարունակ Իսրայելն արգելել է լրտեսել ԱՄՆ-ին։ 

Haaretz-ի թղթակիցը, որը ճանապարհորդում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, հայտնել է, որ նրա վարչակազմը հոդվածը «բացարձակ սուտ» է անվանել։

Իսրայելի դեսպանատան խոսնակ Էլադ Ստրոհմայերը եւս անհեթեթություն է անվանել հոդվածը։

Հոդվածում նշվում է, որ Իրսայելը, ամենայն հավանականությամբ, ոչ մեծ սարքեր է տեղադրել՝ այսպես կոչված միջազգային ծուղակներ բջջային բաժանորդների նույնականացման համար։

Պաշտոնյաներից մեկը Politico-ին ասել է, որ սարքերի փորձաքննությունը պետք է պարզի՝ որտեղից են դրանք հայտնվել եւ որքան երկար են այդտեղ մնացել։

Հոդվածում նաեւ ասվում է, որ ԱՄՆ կառավարությունը Իսրայելի կողմից այդ սարքերի տեղադրման մասին հայտարարել է մոտավորապես 2018թ․ եւ այս տարվա միջև։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ