News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին  և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից ոստիկանները բերման ենթարկեցին։

Արամ Հարությունյանին բերման էին ենթարկել իշխանության աջակիցներից մեկի հետ վիճելուց հետո։

«Ինձ ասել ա թուրք ու անիծել ա իմ երեխուն, ես հարվածել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլի հենարաններին։ Ես ընդունում եմ եւ էլի կհարվածեմ ցանկացած մեկին, ով ինձ կասի թուրք, որովհետեւ ես 1992 թվականի հուլիսի 29-ին էս ձեռքերով իմ զոհված ընկերներին եմ տեղավորել։ Եթե ձեր երեխային անիծեն, նորմալ մարդը պետք է տեղը դնի։ Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կռիվն է, Նիկոլն արդեն խաղի մեջ չի։ Էսօր հող տալու կռիվ է։ Էսօր մեր ժողովրդի անպատվությունն է, որ դատարանում Արցախի 2 հերոս էին, մենք բոլորս պիտի կանգնենք ու քացու տակ գցենք էն մարդկանց, որոնք հերոսներին տականք են ասում ու անիծում»,- ասաց Հարությունյանը բերման ենթարկվելու պահին։

Նա պատմեց, որ միջադեպը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից հետո. «Ով ինձ կասի թուրք ու իմ 8 տարեկան տղային կանիծի, էլի կխփեմ, հիմա բերեք, էլի կխփեմ։ Էսօր տեսեք՝ ՀՀՇ-ն ինչ ոգեւորված է, իրենց չի հետաքրքրում դատավարությունը, իրենք ուզում են փակեն Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Խաչատուրովին։ Նիկոլը ասֆալտին էր փռում, ես սենց ոտքով կճխլեմ Նիկոլին էլ»։

Վերջում Հարությունյանը նշեց, որ  իրեն չի հետաքրքրում իր կատարած քայլի իրավական հետեւանքները։

Հարությունյանին բերման ենթարկելու պահին մոտեցավ մարտի 1-ին զոհված Ամենակ Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան ֆարմանյանը, եւ հարվածեց նրան։ Միաժամանակ, բերման ենթարկեցին նաեւ Հարությունյանի հետ վիճած կնոջը։

Այս պահին Քոչարյանի աջակիցները հավաքվել են Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց, որտեղ տեղափոխել են Մանթաշյանին և Հարությունյանին։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայացավ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Քոչարյանն այդ ամբողջ փուլում գտնվեր ազատության մեջ, ապա այսօր կունենայինք բոլորովին այլ իրողություններ. փաստաբան
Եթե իշխանությունը հաղթահարեր իր վախերը եւ կարդար այդ գիրքը, հստակ պատկերացում կունենար եւ՛ բանակցային գործընթացի, եւ՛ հող գրավելու, եւ՛ հողը պահելու մասին…
Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործի քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերին
Գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական գործի քննությունը համարեց ավարտված…
Մեկ գրչի հարվածով, առանց մարտերի հանձնված հողից մարդիկ հանել, իրենց հետ տարել են ննջեցյալներին (ֆոտո)
Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են մարդիկ արտաշիրիմում…
Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը. «Փաստինֆո»
Անձնագիր ստանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է հատել ՀՀ սահմանը…
Սեյրան Օհանյանն Արցախում է. Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Նրա պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու մասին…
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
Դատարանը նաև վարույթ է ընդունել դատախազների և տուժող կողմի բողոքները, ինչի հետ կապված փաստաբանական թիմն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ...