News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Տոկոսադրույքի անկումը եւ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից ակտիվները ձեռքբերելու ծրագրի վերսկսումը նվազեցնում է եվրոյի փոխարժեքը եւ վնասում ամերիկյան արտահանմանը, թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Եվրոպական կենտրոնական բանկը, արագ գործելով, նվազեցրել է տարիֆները 10 բազային կետով: Նրանք փորձում են եւ հաջողել են շատ ուժեղ դոլարի դեմ եվրոյի արժեզրկման հարցում, ինչը վնասում է ամերիկյան արտահանմանը…Իսկ դաշնային պահուստային համակարգը ոչինչ չի ձեռնարկում: Նրանք վարձատրվում են, որպեսզի գումար պարտքով վերցնեն, սակայն միեւնույն ժամանակ մենք տոկոսներ ենք վճարում»,-գրել է Թրամփը:

Եվրոպական կենտրոնական բանկը կրճատել է դեպոզիտային դրույքը 10 բազային կետով՝ հասցնելով մինչեւ մինուս 0.50 տոկոսը հինգշաբթի կայացած նիստի արդյունքում եւ հայտնել է ակտիվները ձեռքբերումը վերսկսելու մասին:

ԵԿԲ-ը հայտնել է, որ ամսական 20 միլրդ եվրո արժողությամբ «քանակական նվազման ծրագիրը» կվերսկսվի նոյեմբերի 1-ից, հաղորդում է Reuters-ը:

Կառավարման խորհուրդը սպասում է ակտիվների ձեռքբերմանն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դրույքների վրա ակոմոդացիոն ազդեցության համար, եւ այդ գործընթացը կավարտվի նախքան առանցքային դրույքների բարձրացումը:

ԵԿԲ-ը նաեւ հայտնել է բանկերին աջակցելու համար դեպոզիտային դրույքի երկու մարարդակ ենթադրող համակարգի ներդրման մասին:

Վերաֆինանսավորման հիմնական դրույքը, որով պայմանավորվում է վարկավարումը տնտեսության մեջ, մնացել է 0.0 տոկոսի, իսկ բանկերի արտակարգ վարկավորման դրույքը՝ 0.25 տոկոսի մակարդակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ