News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

32-ամյա հնդկաստանցի Ջայեշ Փաթելը փորձել է ԱՄՆ ներթափանցել՝ 80-ամյա ծերունի ձեւանալով։ Երիտասարդի մոտ կեղծ անձնագիր են հայտնաբերել, նրան ձերբակալել են Նյու Դելիի՝ Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում Նյու Յորք մեկնող ինքնաթիռ նստելու փորձի ժամանակ, հաղորդում է BBC-ը։

Տղամարդը կրել է մեծ ակնոցներ, սպիտակ մորուք է ունեցել, առաջին ստուգումներն անցել է հաշմանդամի սայլակի վրա, սակայն նրան չի հաջողվել հիմարեցնել օդանավակայանի բոլոր աշխատակիցներին։

Անվտանգության հերթական ստուգման ժամանակ կասկածներ են առաջացել, երբ Փաթելը հրաժարվել է ստուգում անցնել՝ ասելով, որ ինքը չափազանց ծեր է կանգնելու համար։ Երբ նրան խնդրել են ներկայացնել փաստաթղթերը, նա հանձնել է 1938 թվականի փետրվարի 1-ին Դելիում ծնված Ամրիկ Սինգխի անունով անձնագիրը։

«Ուղեւորի արտաքին տեսքից ու մաշկից երեւում էր, որ նա ավելի երիտասարդ է, քան նշված է անձնագրում»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Ավելի ուշ Փաթելը խոստովանել է, որ անձնագիրը կեղծ է։

Հնդկաստանի ոստիկանության հաղորդմամբ՝ երիտասարդին խոստացել էին ԱՄՆ-ում անձնագիր եւ վիզա տրամադրել։ Երիտասարդի վարձած գործակալը լուծել էր նրա դիմահարդարման եւ կոստյումի հարցը։

«Նա մտադիր էր ԱՄՆ մեկնել աշխատանքի նպատակով, սակայն նրա անձնական գործից հստակ է դառնում, որ նա չէր կարողանա հեշտությամբ վիզա ստանալ»,- հայտնել են ոստիկանությունում։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ