News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախում ՏԻՄ ընտրություններում եղել են փոքր սխալներ, որոնք հաջորդ ընտրություններին վերացած կլինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նորմալ ընտրություններ էին։

Հարցին՝ իրենց կուսակցությունն ի՞նչ հաջողություններ գրանցեց այդ ընտրություններին, նա պատասխանեց. «Կուսակցությունն այն տակտիկան էր ընտրել, որ չի մասնակցում ընտրություններին, սակայն կուսակցականներն ամբողջությամբ շատ ակտիվ մասնակցել են եւ գրանցել են հաջողություններ, մոտ 150 համայնքում կուսակցության անդամներ եւ համակիրներ ընտրվել են եւ ավագանիների  կազմում  ունենք մեծ բանակ,  հաջողություն են արձանագրել, համարում եմ, որ առաջին փուլի համար բարձր է, ունենալով կուսակցական ընկերների մեծ բանակ, որոնք ունեն հարգանք իրենց բնակավայրերում, դա հիմք է տալիս մեզ ավելի դուխով եւ ավելի համարձակ գնալ ընտրություններին»։

Հարցին՝ ինքը վերջնական որո՞շել է մասնակցել 2020 թվականի ընտրություններին, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Վերջնական որոշումը կլինի «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարում, իհարկե, խորհրդի հետ հանդիմանը եւ շրջանային կոնֆերանսում իմ թեկնածությունն առաջարկվել է, ես ընդունել եմ, մնում է կուսակցության կանոնադրության համապատասխան որոշումը կայացնել, իսկ այսօր մենք զբաղվում են տեղերում  ենթակառուցվածքների ու շտաբների նախնական ձեւավորման աշխատանքներով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը ցանկալի՞ թեկնածու է ՀՀ իշխանությունների համար, որին Արցախի նախկին վարչապետն արձագանքեց. «Այդ հարցն այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ Արցախում բոլորն էլ Հայաստանի համար ցանկալի թեկնածուներ են, իսկ ցանկալին պիտի լինի ժողովրդի համար ընտրված։ ՀՀ իշխանությունները, այդ թվում՝ վարչապետը, բազմաթիվ անգամ հայտարարել են, որ  Արցախում պետք է տեղի ունենան ընտրություններ առանց խախտումների, ժողովրդավարական կանոնների համաձայն, ձեւավորվի լեգիտիմ իշխանություն։ Լեգիտիմ իշխանությունն է լինելու Հայաստանի համար ցանկալի»։ 

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններին, ապա նա նշեց.  «Եթե ունենք նորմալ հարաբերություններ, ուրեմն դա նշանակո՞ւմ է, որ մենք պետք է պարտադիր լինենք ցանակալի։ Համարում եմ, որ բոլորն էլ, ով առաջադրվի, լինելու է ցանկալի»։

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ 2020 թվականի ընտրությունները հանգիստ միջավայրում են անցնելու, իսկ հարցին՝ «Սասնա ծռերի» մասով վտանգ չի՞ տեսնում, նա արձագանքեց. «Իսկ ի՞նչ վտանգ եք դուք տեսնում։ Որեւէ վտանգ չեմ տեսնում, որ որեւէ քաղաքական ուժ կարող է խանգարել»։

Ամուլսարի հարցում նա եւս կարծիք հայտնեց, որ ամեն ինչ պետք է լինի շատ խիստ բնապահպանական առումով, բայց նաեւ լուծումը չպետք է վտանգի ՀՀ տնտեսության ապագան, եւ ՀՀ բնությունն ու էկոլոգիան։ «Հնարավար է 2-ը համատեղել։ Ինձ թվում է՝ ՀՀ իշխանությունները ավելի խորը վերլուծություն ունի, ես ինֆորմացացված չեմ, բայց հրաժարվել հանքարդյունաբերությունից, նշանակում է խաչ դնել տնտեսական զարգացման վրա ապագայում։  Առանց հանքարդյունաբերության մենք ի վիճակի չենք արձանագրել  տնտեսական աճի բարձր տեմպեր, խոսքս միայն Ամուլսարի մասին չէ։ Սակայն վերահսկողությունը պետք է խստացնել  եւ պահանջել ապահովել էկոլոգիական պահանջները»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը 2008 թվականին եղել է Արցախի վարչապետ, ի՞նչ կարող է ասել, զորք Հայաստան բերվել է, որին Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Ցուցմունքները հրապարակվել են եւ որեւէ լրացուցիչ բան չեմ կարող ասել: Զինվորականներն էլ իրենց ցուցմունքներում բացատրությունը տվել են: Բայց, հասկանալով կառուցվածքը, այն ժամանակ Արցախի վարչապետը կապ չի ունեցել Պաշտպանության բանակի հետ, լրացուցիչ տեղեկություն չեմ կարող ասել։ Մի բան կարող եմ ասել՝ արդարադատությունը հաղթելու է, եւ ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ