News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլեւ լուսավորվեց Երեւանի քաղաքապետարանի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նոր ներմուծված 8 աղբատար մեքենաները այսօր երեկոյան կանցնեն գործի:

Հույս ունեմ երեւանցիները առավոտյան կզգան տարբերությունը: Հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը ներմուծել է արդեն 34 աղբատար ավտոմեքենա»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր մտել՝ պատմելու «փոքրիկ, բայց նշանակալի իրադարձության մասին պատմելու», մասնավորապես, որ իր միջնորդությամբ Երեւանի քաղաքապետը բացել էր Կարապի լճի կղզյակի դռները։

Տպել
Ամենաշատ