News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամներից մի քանիսը ՍԴ դիմում են ուղարկել՝ պահանջելով  ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղարկված դիմումների հայերեն տարբերակը, ու մի քանի շաբաթ է՝ պատասխան չեն ստացել։

Ըստ տեղեկությունների՝ դիմումները ՍԴ-ն ուղարկել է ընթացակարգային խախտումներով, այն է՝ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ օրերին արձակուրդում են եղել եւ տեղյակ չեն եղել, որ նման դիմումներ են ուղարկվել միջազգային կառույցներ։ Ավելին, ենթադրվում է, որ ՍԴ անդամները պետք է փաստաթուղթը քննարկման առարկա դարձնեին հայերենով, դրանից հետո միայն թարգմանությամբ ուղարկեին միջազգային ատյաններ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ դիմումի պատասխանը չկա․ «Սա հիմք է տալիս մտածելու, որ ՍԴ-ն նման տարբերակ չունի։ Սա շատ տարօրինակ է, որովհետեւ այն դատավորները, որոնք պետք է ստորագրեին փաստաթղթի տակ, նախեւառաջ պետք է առնվազն հասկանային դիմումի տեքստը, թե ինչի մասին է։ Ես չունեմ այն վստահությունը, որ ՍԴ բոլոր անդամներն այնպես են տիրապետում անգլերենին, որ կարող էին տեքստը կազմել հենց անգլերենով։ Սա մտահոգիչ իրավիճակ է»։

Ի դեպ, երբ մամուլում տարածվեց, որ դիմումները ՍԴ-ում չեն գրվել, այլ գրվել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, ՍԴ-ն հերքեց լուրը՝ նշելով, որ Քոչարյանի եւ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ Քրօր․ 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ 8 դատավորի կողմից միաձայնությամբ ընդունված եւ հրապարակված աշխատակարգային որոշումների հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ եւ  Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ