News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆիսկալ տարվա ավարտից մեկ ամիս առաջ ԱՄՆ պետբյուջեի տարեկան պակասուրդը 2009 թվականից սկսած առաջին անգամ անցել է 1 տրլն դոլարից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով ֆինանսների նախարարությանը:

Ուշագրավ է, որ մուտքագրված մաքսատուրքերի գումարը անցյալ տարվա համեմատ աճել է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց սա համարում է այն բանի ապացույց, որ հաղթում է Չինաստանի դեմ առեւտրային պատերազմում:

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2019 թվականի ֆիսկալ տարվա 11 ամսում պետբյուջեի պակասուրդը անցել է 1 տրլն դոլարից, ինչը 19 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Ամսական տվյալների համաձայն՝ ծախսերի աճի տեմպը ավելի քան 2 անգամ գերազանցել է եկամուտների աճը: ԱՄՆ-ում ֆիսկալ տարին ավարտվում է սեպտեմբերի 30-ին:

ԱՄՆ բյուջե մուտքագրվող մաքսատուրքերն աճել են 73 տոկոսով եւ կազմել 66 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ