News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Twitter-ի միրոբլոգների սերվիսն արգելափակել է Կուբայի Կոմունիստական կուսակցության եւ նրա Կենտկոմի առաջին քարտուղար Ռաուլ Կաստրոյի աքաունթները, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Ներկայում Կաստրոյի էջ մտնելիս սոցցանցում հայտնվում է հայտարարություն աքաունթի գործողության դադարեցման մասին։

Սերվիսի աշխատակազմն արգելափակել է նաեւ քաղաքական գործչի դստեր՝ Մարիելա Կաստրոյի աքաունթը, որն զբաղեցնում է երկրի Սեռական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Twitter-ն արգելափակել էր Կուբայի մի քանի առաջատար ԶԼՄ-ների աքաունթները եւ երկրի հաղորդակցությունների նախարարության էջը։ Դրանք արգելափակվել են կղզու Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելի՝ Կուբայի բնակչությանը դիմելու ժամանակ, որում նա նախազգուշացնում էր վերահաս էներգետիկ ճգնաժամի մասին՝ պայմանավորված ամերիկյան պատժամիջոցներով։

Սոցցանցի ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ սերվիսի կանոններն արգելում են օգտատերերին արհեստականորեն որեւէ քննարկում մտցնել թոփում ի հաշիվ բազմաթիվ աքաունթների օգտագործման։ Կուբայի Ժուռնալիստների միությունում արգելափակումն անվանել են «զանգվածային գրաքնության» ակտ եւ պահանջել վերականգնել աքաունթների գործողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ