News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի մտցրած տուրքերը կարող են համաշխարհային տնտեսությունից 2020-ին 0,8 տոկոս աճ խլել եւ դառնալ հետագա կորուստների պատճառ, տեղեկացրել է Արժույթի միջազգային հիմնադրամը։

ԱՄՀ ներկայացուցիչ Ջերի Ռայսն ասել է, որ լարվածությունը համաշխարհային առեւտրում սկսում է բացասաբար անդրադառնալ գլոբալ տնտեսության դինամիկայի վրա, որն առանց այդ էլ բախվում է լուրջ խնդիրների, ներառյալ արտադրական ակտիվության նվազումը, որը չի եղել 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից ի վեր, տեղեկացնում է Reuters-ը։

Ռայսը տեղեկացրել է, որ գլոբալ տնտեսական անկումը հիմնադրամի համար բազային սցենար չէ։ Հոկտեմբերին ԱՄՀ-ն կհրապարակի նոր տնտեսական կանխատեսումներ, ասել է Ռայսը՝ ավելացնելով. «Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք։ Եկեք սպասենք եւ տեսնենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ