News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

337 ուղեւորով ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել այն պատճառով, որ օդաչուն սուրճը թափել էր սարքերի վահանակին։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ՝ ավիացիոն պատահարների հետաքննության բրիտանական  բաժնի զեկույցից, տեղեկացնում է BBC-ն։

Airbus A330-243 ինքնաթիռը Ֆրանկֆուրտից թռչում էր մեքսիկական Կանկուն, բայց ստիպված էր վայրէջք կատարել Շենոնում (Իռլանդիա)։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ սարքերի վահանակը սկսեց հալվել, եւ օդաչուների խցիկում ծուխ առաջացավ։ Օդաչուները ստիպված էին  օգտվել թթվածնի դիմակներից։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։

Զեկույցում չի նշվում, թե որ ավիաընկերությանն է պատկանել ինքնաթիռը, բայց հայտնի է, որ դա տեղի է ունեցել փետրվարի 6-ին։

Flight Safety Foundation միջազգային ոչ առեւտրային կազմակերպության տվյալներով՝ դա Condor Airlines flight ընկերության ինքնաթիռն էր, բայց չվերթը կատարում էր Thomas Cook Airlines ընկերությունը։

Ավիացիոն պատահարների հետաքննության բաժնի տվյալներով՝ օդանավի հրամանատարը հետեւում էր երկրորդ օդաչուի գործողություններին, երբ նրան սուրճ մատուցեցին։ Տաք ըմպելիքը բերել էին առանց կափարիչի բաժակներով, ինչը սովորական բան էր այդ ավիաընկերության համար։

Հրամանատարը բաժակը դրել է բացովի սեղանիկին, որից էլ այն թափվել է։ Սուրճի մեծ մասը թափվել է հրամանատարի ծնկին, բայց մնացածը թափվել է սարքերի վահանակին։

Սարքն այնքան է այրվել, որ կոճակները սկսել են հալվել։ Դա հանգեցրել է սարքերի վահանակի մասնակի եւ կապի խափանման։

Այդ ժամանակ որոշում ընդունվեց վայրէջք կատարել Շենոնում։ Վայրէջքը բարեհաջող էր։

Ինչպես ասվում է զեկույցում, ավիաընկերությունը եզրակացություններ է արել. սուրճի բաժակներն արդեն կափարիչներ ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ