News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստը շարունակվում է, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ մի շարք օրինագծեր ընդունեցին՝

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում եւ կից օրինագծերում օրինագծերի փաթեթը (կողմ՝ 97, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 4),

«Արտասահմանցիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 104, միաձայն),

«Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը (կողմ՝ 104, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1),

Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 98, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 2),  

Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն):

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին՝ «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» Սահմանադրական օրենքում օրանսդրական փոփոխությունների փաթեթը (կողմ՝ 104, դեմ՝ 1):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ