News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հարավային Եվրոպայի տակ կորած մայրցամաք է թաքնված: Հետազոտողները կատարել են այս մայրցամաքի ամենամանրակրկիտ վերականգնում:

«Մեծ Ադրիա» կորած մայրցամաքը հայտնվել է մոտ 240 մլն տարի առաջ, երբ ջարդվելով պոկվել է Գոնդվանայից՝ հարավային սուպերմայրցամաքը, որը կազմված էր Աֆրիկայից, Անտարկտիդայից, հարավային Ամերիկայից, Ավստրալիայից եւ այլ խոշոր մայրցամաքային զանգվածներից, հայտնում է Science ամսագիրը:

«Մեծ Ադրիան» ձգվել է ներկայիս Ալպերից ընդհուպ մինչեւ Իրան, բայց ամբողջությամբ չէր ջրի վրա: Ավելի շուտ կղզիների կամ արշիպելագների շղթա էր, կարծում է հետազոտության առաջատար հեղինակ Դոու վան Հինսբերգենը:

Հինսբերգենը եւ նրա խումբը մեկ տասնամյակ հավաքել եւ անալիզի են ենթարկել ապարները, որոնք ժամանակին եղել են այս հնագույն մայրցամաքի մասը: Հինսբերգենը հայտնել է, որ լեռնային գոտիները, որտեղ գտնվում են Մեծ Ադրիանի այս ժայռերը, ընդգրկում են մոտ 30 տարբեր երկրներ: «Յուրաքանչյուր երկիր ունի իր երկրահետախուզումը, իր քարտեզները, իր պատմությունները եւ իր մայրցամաքները»,- ասել է նա: Այս հետազոտության միջոցով «մենք այդ ամենը հավաքել ենք մեկ ընդհանուր պատկերում»:

Երկիրը ծածկված է մեծ տեկտոնիկ սալերով, որոնք շարժվում են: Մեծ Ադրիանը պատկանում էր Աֆրիկական տեկտոնիկ սալին (բայց Աֆրիկական մայրցամաքի մասը չէր, քանի որ դրանց միջեւ էր օվկիանոսը), որը դանդաղորեն սահել է Եվրասիական տեկտոնիկ սալի տակ, որը հիմա հարավային Եվրոպան է:

Մեծ Ադրիանը մոտ 100-120 մլն տարի առաջ մխրճվել է Եվրոպայի մեջ եւ սկսել է սուզվել դրա տակ, բայց որոշ քարեր չափից ավելի թեթեւ էին, ուստի չեն խորասուզվել Երկրի պատյանի մեջ: Սրանք «ճմռթված» լեռնային շղթաներ են, ինչպիսին է Ալպերը:

Հինսբերգենը եւ նրա խումբը ուսումնասիրել են մանրագույն մագնիսական հանքանյութերի կողմնորոշումը, որոնք այդ ապարների մեջ կազմավորվել են նախապատմական բակտերիաներով: Բակտերիաները ստեղծում են մագնիսական մասնիկներ, որպեսզի կողմնորոշվեն Երկրի մագնիսական դաշտում: Հինսբերգենի խոսքով՝ երբ բակտերիաները ոչնչանում են, մագնիսական հանքանյութերը մնում են նստվածքի մեջ:

Ժամանակի ընթացքում դրանց շուրջ նստվածքը վերափոխվում է քարի՝ նրանց սառեցնելով այն ուղղությամբ, որում գտնվել են հարյուրավոր միլիոն տարիներ առաջ: Հինսբերգենը եւ նրա խումբը հայտնաբերել են, որ այս տարածաշրջաններից մեծ մասում ապարները ենթարկվել են շատ մեծ պտույտների:

Ավելին՝ Հինսբերգենի խումբը մեծ քարեր է հավաքել, որոնք նախկինում ամբողջական են եղել, օրինակ՝ հրաբուխների գոտում կամ մեծ մարջանային խութում:  Նրա խոսքով՝ շարժվող բեկորները քարերը այս ու այն կողմ են նետել «որպես կոտրված սալի կտորներ»:

Սա նման է մեծ գլուխկոտրուկի, ասել է Հինսբերգենը: «Բոլոր կտորները տեղաշարժված են, եւ ես  վերջին 10 տարում փորձել եմ լուծել գլուխկոտրուկ»: Հետազոտողները հնագույն մայրցամաքի քարտեզի ստեղծման համար օգտագործել են ծրագրային ապահովում եւ հաստատել են, որ այն շարժվել է հյուսիս՝ թեթեւակի թեքվելով, այնուհետեւ բախվել է Եվրոպային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ