News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացին 3 տարի փորձում է վիճարկել արագության գերազանցման համար նշանակված 123 դոլարի տուգանքը: Դատաքննությունների ժամանակ նա արդեն 37 հազար դոլար է ծախսել, բայց դեռեւս չի հասել տուգանքի չեղարկմանը, փոխանցում է Motor-ը: 

Տղամարդը 2016 թվականին մայրուղով ընթացել է ժամում մինչեւ 35 մղոն (56 կմ/ժամ) արագությամբ՝ թույլատրելի 30 մղոն/ժամ (48 կմ/ժամ) արագության պարագայում: Ուղեւորությունից հետո նա 100 ֆունտ սթերլինգի (մոտ 123 դոլարի) տուգանք է ստացել, սակայն որոշել է, որ այն չի վճարելու:

Նա հայտարարել է, որ կանոնները մշտապես պահպանում է եւ երբեք չի խախտում արագության ռեժիմը, իսկ ըստ խցիկի տեսագրության՝ տուգանք է ստացել այն պատճառով, որ գրանցող սարքը սարքին չէր եւ սխալ է հաշվարկել իր ավտոմեքենայի արագությունը:

Տղամարդը դատաքննությունների 3 տարում որդու ժառանգությունից ծախսել է շուրջ 30 հազար ֆունտ սթերլինգ (37 հազար դոլար): Ընդ որում՝ դատարանը նախկինի պես պնդում է, որ տուգանքն օրինականորեն է նշանակվել, ուստի վարորդն, այնուամենայնիվ, ստիպված է վճարել եւս 123 դոլար արագության գերազանցման համար:

Տղամարդն ասում է, որ ափսոսում է ծախսած գումարը, նա որոշել էր տուգանքը վիճարկել, քանի որ մտածում էր, որ դա կտեւի մի քանի օր եւ վստահ էր իր իրավացիությանը:

Բրիտանական դատախազությունը BBC-ի հետ զրույցում պարզաբանել է, որ դատավարությունն այսքան ձգձգվել է, քանի որ վարորդը մշտապես դատարանին նոր ապացույցներ էր ներկայացնում, ուստի ստիպված էին անդրադառնալ գործի այլ ուղղություններին եւս, որոնք պետք է քննվեին այլ օրերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ