News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ALDE կուսակցության պատգամավոր, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Պատգամավորների պալատի լիագումար նիստի ընթացքում կոչ է արել Խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական հայտարարություն ընդունել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Agerpre-ը: 

Հայտարարությունն արվել է Ռումինիայում Հրեական պատմության եւ Հոլոքոստի ազգային թանգարանի հիմնադրման մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում: «Մենք միաձայն դիրքորոշում ունենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառել Խորհրդարանի կուսակցությունների օրակարգում եւ քաղաքական հայտարարության մեջ: Սա այն թեման է, որից մինչ այժմ Ռումինիայի կուսակցությունները խուսափել են: Աշխարհում կան տասնյակ խորհրդարաններ, Եվրախորհրդարանը եւ եվրոպական բոլոր երկրների խորհրդարանները, որոնք հանդես են եկել այդպիսի հայտարարություններով` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը», - ասել է Ռումինիայի Հայոց Միության նախագահը:

Նա հայտարարել է, որ նման ծավալների ոչ մի ողբերգություն «մայրենի լեզու չունի»: «Երբ խոսում ենք նման ողբերգության մասին, մենք միաժամանակ խոսում ենք աշխարհի բոլոր ողբերգությունների մասին, եւ նման ոչ մի ողբերգություն «մայրենի լեզու» չունի: Հենց այս պատճառով է, որ կարծում եմ, թե Հոլոքոստի ճանաչումը պետք է համաչափորեն ուղեկցվի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական մոտեցմամբ, որը, թեեւ, Ռումինիայում թանգարան չի ունենա, քանի որ այս Ցեղասպանությունը տեղի չի ունեցել Ռումինիայի տարածքում, այլ, ընդհակառակը, Ռումինիայի տարածքը դրախտ էր դարձել բոլոր նրանց համար, ովքեր փրկվել էին Ցեղասպանությունից, սակայն սա առաջ է բերում մարդկության բոլոր նման վնասվածքների հավասար բուժման մարտահրավերի գաղափարը», - ավելացրել է Ոսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ