News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 13–ին որոշում կայացրեց բավարարել Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և կալանավորելու որոշում կայացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Լևոն Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին  NEWS.am–ին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։ Այսպիսով, ստացվում է, որ երկու տարբեր քննչական մարմիններում քննվող քրեական գործերով նրա նկատմամբ կալանքի երկու որոշում է կայացվել։

Բանն այն է, որ ՀՔԾ–ում դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, նրա նկատմամբ արդեն իսկ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել։

Իսկ օրեր առաջ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում  Լևոն Սարգսյանը և «Պոլիտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն եւ Գեւորգ Վարդանյանները որպես մեղադրյալ են ներգրավվել։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (Հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ որոշում կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Սարգսյանի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հավելենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Լևոն Սարգսյանի որդու եւ դուստր` Նարեկ եւ Անի Սարգսյանների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդիների մասով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ