News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը»։ Նախագծով քրեական պատիժ է սահմանվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, նախագիծը ծաղրանքի եւ լարվածության առիթ ստեղծեց Ազգային ժողովում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարց ուղղեց Զոհրաբյանին՝ նախապես նշելով, որ իր հարցի մեջ հեգնանք կամ հումոր չկա.

«Տիկին Զոհրաբյան, դուք ամբողջովին ներկայացրիք, կարծես թե բաց կողմեր չկան։ Բայց մի քանի հարց առանց հեգնանքի ու հումորի։ Տնային պայմաններում մուկ որսալու դեպքում, որ թակարդ են դնում կամ գիտահետազոտական նպատակով առնետներին ներկարկում են եւ այլն, սա նույնպե՞ս ներառվում է այս փաթեթի մեջ, թե դա առանձին ենք դիտարկում»։

Զոհրաբյանն էլ ասաց, որ հասկանում է պատգամավորի հումորը.

«Ոչ, եթե ձեր տանը կա առնետ կամ մուկ դուք ձեր բնակաբնակ տարածքի հիգիենան պահպանելու համար ձեր կատուն որոշի ձեր մկանը բռնել, վստահեցնում եմ ձեզ, որ այս օրենքի շրջանակում դուք չեք ենթարկվի ոչ տույժի, եւ ոչ էլ քրեական պատասխանատվության, ոչ էլ ձեր կատուն»։

Փամբուխչյանն էլ արձագանքեց, որ իրենց տանը առնետներ ու մկներ կան. «Ես ի սկզբանե նշեցի, որ առանց հումորի եւ հեգնանքի էր իմ հարցը, ամենայն անկեղծությամբ։ Դուք բավարար չափով պատասխանեցիք, ես կփոխանցեմ մեր հարեւաններին, որ իրենց մկներին եւ առնետներին որսալու դեպքում ոչ մկները, ոչ կատուները տույժի չեն ենթարկվի»։

Տպել
Ամենաշատ