News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՊՆ-ում առաջիկայում ստեղծվելու է հատուկ նոր մարմին, որը կիրականացնի նոր գործառույթ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դուք լավ գիտեք, որ ՊՆ-ն մի մեծ ֆունկցիա իրականացնում է վետերանների, ազատամարտիկների, նախկին զինվորականների, պահեստազորի զինծառայողների սոցիալական, ֆինանսական առողջապահական խնդիրներով: Մենք նոր մարմին կունենանք, որը կոչվելու է Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչություն»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ