News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների եւ միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի նախագահ Օլեգ Կապիտոնովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական սփյուռքի ներուժին, սփյուռքի հետ աշխատանքում Հայաստանի տեսլականին, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայիս վիճակին: Օլեգ Կապիտոնովը նշել է, որ տեղի համայնքն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ, կազմակերպվածությամբ, ջերմ հարաբերություններով եւ խաղաղ համակեցությամբ:

Այնուհետեւ «Վերնատուն» մշակութային կենտրոնում Զարեհ Սինանյանն առաջին անգամ հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարել է համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, գործառույթները, սպասվող ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշել, որ կառույցը ստեղծվել է սփյուռքի հետ ավելի ակտիվ աշխատելու եւ քաղաքկաանություն մշակելու, համայնքներն ուժեղացնելու եւ ձուլման ընթացքը հնարավորինս դանդաղեցնելու համար:

«Սփյուռքը պետք է առավելագույնս ինտեգրված լինի հայաստանյան կյանքին: Սակայն միեւնույն ժամանակ մեր հայրենակիցները նաեւ իրենց բնակության երկրների հասարակություններին պետք է լիարժեքորեն մասնակցեն՝ պահպանելով հայ ինքնությունը: Իհարկե, մեր վերջնական նպատակը հայրենադարձությունն է»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Նա մանրամասն խոսել է համահայկականության, հայաստանակենտրոն հայություն եւ երկիրը գրավիչ դարձնելու մասին: «Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ անհրաժեշտ է հոգեբանորեն հասնել հայրենադարձության: Այսօր ստեղծվում է այնպիսի Հայաստան, որտեղ ցանկացած սփյուռքահայ պետք է իմանա, որ ինքը տեղ ունի, կարող է աշխատանք գտնել, լավ կրթություն եւ առողջապահական ծառայություններ ստանալ, արարել, ստեղծել: Սփյուռքի կողմից միակողմանի օգնության տրամաբանությունն իրեն սպառել է: Այդ հարաբերությունները պետք է հիմնվեն նաեւ տնտեսական սկզբունքների վրա»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատարը:

Հայ համայնքի ակտիվիստ, ղեկավար խորհրդի անդամ Վահան Բաբախանյանը պրեզենտացիայով ներկայացրել է հայ համայնքի գործունեությունը, իրականացրած միջոցառումները, մշտական կապը Հայաստանի հետ:

Այնուհետեւ  հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումից, մասնագիտական, երիտասարդական հավաքների կազմակերպումից, սփյուռքի քարտեզագրումից, համահայկական խորհրդատվական գաղափարի ստեղծումից մինչեւ տեղում ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու առաջարկներ, հայկական երաժշտական գործիքների պակաս, մայրենի լեզվի պահպանում, երկքաղաքացիություն: Ներկաները դժգոհել են գրքերի առաքման ծրագրից, առաջարկներ հնչեցրել համայնքներում գրասենյակի ներկայացուցիչներ ունենալու վերաբերյալ: Պետերբուրգի հայ բժիշկների ասոցացիայի ներկայացուցիչները պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանի առողջապահական համակարգին, իրականացնել փոխանակման ծրագրեր եւ կատարել վիրահատություններ: Համայնքային ներկայացուցիչները մշտապես մասնակցում են Պետերբուրգի գործարար միջազգային ֆորումին, սակայն ցանկություն են հայտնել, որ Հայաստանից եւս մասնակիցներ լինեն:

Հանդիպումից հետո Գլխավոր հանձնակատարն այցելել է Կամսկի այգում տեղադրված Կոմիտասի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել, եղել Սուրբ Կատարինե եկեղեցում եւ կիրակնօրյա դպրոցում:

Հիշեցնենք, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցը կտեւի 11 օր. սեպտեմբերի 6-11-ը Գլխավոր հանձնակատարը կլինի Մոսկվայում, 12-14-ը՝ Սանկտ-Պետերբուրգում, 14-17-ը՝ Սոչիում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ