News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Google-ը կսկսի առաջ մղել ունիկալ կոնտենտով լրատվական հոդվածներ որոնման արդյունքներում, որպեսզի դրդի օգտատերերին դիմելու ավելի հեղինակավոր պարբերականներին, տեղեկացնում է The Hill-ը։

Այս որոշումը կարող է խնդիրներ ստեղծել մեդիա-էկոհամակարգի համար, որը գործում է բացառիկ եւ ինքնատիպ լրատվական նյութերի ագրեգացման շուրջ։

«Թեեւ մենք սովորաբար ցույց ենք տալիս պատմության վերջին եւ առավել լրիվ վարկածը նորությունների արդյունքներում, մենք փոփոխություններ ենք մտցրել ամբողջ աշխարհում, որպեսզի առանձնացնենք այն հոդվածները, որոնք համարում ենք նշանակալի եւ ինքնատիպ»,- ասել է Google-ի փոխնախագահ Ռիչարդ Գինգրասը։ «Նման հոդվածները կարող են ավելի երկար մնալ տեսանելի տեղում, ինչը կօգնի օգտատերերին նայել մեկնարկային նյութերը, ինչպես նաեւ ավելի թարմ հոդվածները»։

Google-ի որոնողական աշխատանքները նույնպես կսկսեն որոշել առեւտրային կետեր, ինքնատիպ հոդվածներ ունեցող մեդիաները, որպեսզի բարձրացվի դրանց վարկանիշը որոնման արդյունքներում։

Google-ի համար այս որոշումը կհանգեցնի ընկերության 10 հազար աշխատակիցների համար ղեկավար սկզբունքների փոփոխության, որոնք օգտագործում են որոնման ալգորիթմերը։ Այժմ շեշտադրվում են այն հոդվածները, որոնք «տեղեկատվություն են տրամադրում, որը հայտնի չէր լինի, եթե հրապարակումը չբացեր այն»։

Բայց որոշ դիտորդներ Google-ի հայտարարությունն ընկալում են անվստահությամբ ընկերության աշխատանքի թափանցիկության բացակայության պատճառով։

«Դա դրական քայլ է։ Բայց Google-ի ալգորիթմերը թափանցիկ չեն, ուստի քանի դեռ դրանք չեն իրականացվել եւ մենք էֆեկտը չենք տեսել, դժվար է որոշել, թե որքանով են դրանք էական»,- ասել է News Media Alliance առեւտրային խմբի նախագահ եւ գլխավոր տնօրեն Դեւիդ Չավերնը։

Փոփոխությունները մտցվում են Google-ի հանդեպ հակամենաշնորհային ուժեղացված վերահսկողության ֆոնին, մասամբ՝ առցանց գովազդի շուկայում նրա գերիշխանության պատճառով՝ ի վնաս այնպիսի ճյուղերի, ինչպիսին են զանգվածային լրատվամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ