News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը պաշտպանում է միասնական Չինաստանի սկզբունքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Եվ մենք քանիցս խոսել ենք այդ մասին: Հայաստանը պաշտպանում է միասնական Չինաստանի սկզբունքը»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին Թայվանի հնարավոր մասնակցության մասին հարցին:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը Թայվանի հետ հարաբերություններ չունի եւ չի հաստատի: «Հայաստանը պաշտպանում է Թայվանի նեղուցի երկու ափերի միջեւ խաղաղ հարաբերությունների զարգացումը»,- եզրափակեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ