News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին  Նորք–Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին։

Նշենք, որ գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն էր այժմ գտնվում կալանքի տակ. ամբաստանյալներից շատերն ազատվել են կալանքից 2018թ. ամռանը՝ հետհեղափոխական շրջանում։

Հիշեցնենք, որ գործը վերամակագրվել էր դատավոր Մեսրոպ Մակյանին այն բանից հետո, երբ գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Բեկթաշյանի նախագահությամբ գործի քննելու տարիներին պաշտպանական կողմը բազմիցս միջնորդել է Վարդանյանին ազատ արձակել կալանքից, սակայն դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատ արձակել խմբի 2 անդամներին
Բողոքի ակցիա էին իրականացնում դատարանի բակում...
Ամենաշատ