News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից դուրս գալու եւ նոր քաղաքական շարժում ձեւավորելու ծրագրերի մասին, հայտնում է AP-ն:

Դավութօղլուն հրաժարական է ներկայացրել ուրբաթ, այն բանից մի քանի օր հետո, երբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քննություն է սկսել՝ նրան եւ 3 նախկին օրենսդիրների կարգապահական խախտման պատճառով կուսակցությունից հեռացնելու համար:

Քաղաքական գործիչը երկրի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին, այնուհետեւ մինչեւ 2016 թվականը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

Նա վերջերս քննադատել էր երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը, հատկապես կարծիք արտահայտելու ազատության առնչությամբ:

Դավութօղլուն ԱԶԿ երկրորդ առանցքային դեմքն է, որը կուսակցության շարքերը լքում է նախկին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանից հետո, որը հուլիսին նույնպես հայտարարել էր նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի ընդդիմությունը նախագահի միասնական թեկնածուի ընտրության շուրջ համաձայնության չի եկել․ Hürriyet
Նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 4 թեկնածու ․․․
Թուրքիայի 3 ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են Էրդողանին հեռացնել նախագահական ընտրություններից
Ընդդիմության կարծիքով՝ գործող նախագահի առաջադրումը հակասում է երկրի սահմանադրությանը․․․
Էրդողանն ընտրության է գնում Թալիբանին նմանվող դաշինքով. Սելահաթին Դեմիրթաշ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած 3 կուսակցությունների դաշինքին աջակցություն են հայտնել...
Ռուսաստանի կողմից իրականացվող «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը Էրդողանի նախընտրական արշավի այցեքարտը կդառնա․ Hurriyet
Ապրիլի 11-ին Թուրքիայում սկսվում է ուղիղ քարոզարշավի շրջան՝ մայիսի 14-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ․․․
Էրդողանը կարող է ընտրություններում հավաքել ընտրողների ձայների 47,4 տոկոսը․ Optimar-ի հարցման արդյունքները
Նրա ընդդիմախոս, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ․․․
Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico
Գրեթե մեկ դարի ընթացքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից, ինչպես նաեւ տնտեսության կառավարման ոլորտում երկար տարիների սխալ կառավարումից հետո խորհրդարանում եւ կուսակցական շտաբերում․․․
Ամենաշատ