News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պրահայի դատախազները որոշել են հանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսի մեղադրանքները Եվրամիության սուբսիդիաների խարդախությունների հետ կապված, տեղեկացնում է AP-ը։

Դատախազներն իրենց որոշման մասին հայտարարել են ուրբաթ, Բաբիսին մեղադրելու մասին ոստիկանության երաշխավորության գնահատականից հետո։ Նրանց որոշումը կարող է չեղարկել գլխավոր դատախազությունը։

Գործը վերաբերում է այն ֆերմային, որը ԵՄ սուբսիդիաներ էր ստացել այն բանից հետո, երբ դրա սեփականությունն «Ագրոֆերտ» կոնգլոմերատից, որը պատկանում էր Բաբիսին, անցել էր 250 ընկերությունների, որոնց սեփականատերերը Չեխիայի վարչապետի ընտանիքի անդամներն էին։

Սուբսիդիաները նախատեսված էին միջին եւ փոքր ձեռնարկությունների համար, եւ «Ագրոֆերտը» դրանց հանդեպ ոչ մի իրավունք չուներ։ Ավելի ուշ «Ագրոֆերտը» նորից դարձավ ֆերմայի տերը։

Բաբիսը չի ընդունում, որ որեւէ իրավախախտում է կատարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ