News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են սահմանափակել մայրաքաղաքում մասնավոր մեքենաների երթեւեկը՝ օդը մաքրելու նպատակով հինդուիստական խոշոր փառատոնից հետո, որի ժամանակ հրավառություններ են կատարվում, որոնք Նյու Դելին պարուրում են թունավոր մշուշով եւ փոշով, տեղեկացնում է AP-ը։

Նյու Դելիի նահանգի գլխավոր նախարար Արվինդ Կեյրիվալի խոսքով՝ մասնավոր մեքենաների երթեւեկը, որոնք աշխատում են բենզինով եւ դիզելային վառելիքով, կթույլատրվի Նյու Դելիում որոշակի օրերին, նոյեմբերի 14-15-ից, կախված այն բանից՝ զույգ, թե կենտ են դրանց համարները։

Նա լրագրողներին ասել է, որ նման սահմանափակումները 2016-ին նվազեցրել են օդի աղտոտվածությունը 13-15 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ