News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


Անդրանիկ Քոչարյանն ինձ հարց է տալիս, եթե գիշերը շունը հարձակվի իմ վրա, ես ի՞նչ պիտի անեմ, ասում եմ՝ պիտի կանգնես, կծի եթա, ուրիշ բան չես կարա անես, կամ էլ պիտի բանակցես։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ԵԿՄ նախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Զոհրաբյանի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին»։ Նախագծով քրեական պատիժ է սահմանվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։

Սասուն Միքայելյանի խոսքով՝ մինչեւ այդ նախագծին անդրադառնալը պետք է այդ կենդանիների համար հատուկ տարածքներ ստեղծել.

«Տիկին Զոհրաբյան, ողջունում եմ ձեր կենդանասիրությունը։ Նախագիծը ժամանակավրեպ է, ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ այլ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գայիք։ Օրինակ, կենդանիների պահման, տարածքների ստեղծման կամ հատուկ ծառայությունների ստեղծման, որպեսզի ահազանգի դեպքում կարողանային կենդանիներին հավաքեին։ Դուք լավ գիտեք մարզերում ու գյուղերում ինչ է կատարվում, էսօր մարդիկ սոցիալական վիճակից ելնելով՝ իրենց ընտանիք կենդանիներին շներին թողում են փողոց եւ գիշերը գյուղերում գիտես՝ տարածքից տարածք ոտքով են գնում, մարդկանց վրա են հարձակվում։ Եվ Անդրանիկ Քոչարյանն ինձ հարց է տալիս եթե գիշերը շունը հարձակվի իմ վրա ես ի՞նչ պիտի անեմ, ասում եմ պիտի կանգնես կծի եթա, ուրիշ բան չես կարա անես կամ էլ պիտի բանակցես»։

Զոհրաբյանն էլ Սասուն Միքայելյանին ասաց, որ իրենք խոսում են տարբեր բաների մասին.

«Ոչ, համաձայն չեմ ձեզ հետ, կարծում եմ՝ մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքին համարժեք իրավական քրեական գնահատական տալու հարցի մասին, որովհետեւ վստահ եղեք, ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կենդանու հանդեպ դաժան վերաբերմունք է ցուցաբերում նրանց գերակշիռ մասը անում է այն պատճառով, որ այդ կենդանին հատուկ պայմաններում չի պահվում։ Ես չեմ մտածում, եթե ինչ-որ մեկը խեղում է կենդանուն եւ իր ֆեյսբուքյան էջում սենց վզից բռնած, արնաշաղաղ կենդանուն բռնում է, դա անում է այն պատճառով, որ այդ կենդանին հատուկ պայմաններում չի պահվում»։

ԲՀԿ պատգամավորը նշեց, որ Միքայելյանի բարձրացրած հարցը շատ կարեւոր է, եւ, որ իրենք առաջիկայում պատրաստվում են այդ հարցը քննարկել. «Ես ունեմ նաեւ ահազանգեր ծնողներից, որ անգամ ցերեկային ժամերին հավաքվում են անտուն, վայրի կենդանիների խումբ, եւ դրանից երեխաները սթրեսի մեջ են ընկնում»։

Զոհրաբյանն ասաց, որ շուտով գնալու է Գյումրի, եւ հանդիպելու է Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ կենդանասերների հետ. «Գյումրիում բավականին շատ դաժան են վերաբերվում կենդանիների հետ։ Կենդանիների սպանդը շարունակվում է, կրակում են շատ դաժան ձեւով, որը տեսել են նաեւ երեխաները»։

 

Տպել