News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Մատաղ անելը դաժանությո՞ւն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հարց ուղղեց  ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով Զոհրաբյանի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին»։ Նախագծով քրեական պատիժ է սահմանվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։

Դանիելյանի ուղղած հարցին Զոհրաբյանն ասաց.

«Մենք հստակ արձանագրել ենք, այո, մատաղը եւ ծիսական արարողակարգերի համար կատարված մորթը, բնականաբար, չի դիտարկվում որպես դաժան վերաբերմունք կենդանիների հանդեպ։ Եթե դուք այլ առաջարկ ունեք, ես պատրաստ եմ քննարկել։ Անկեղծ ասած, ես ինքս ներքուստ կուզենայի դա էլ չլիներ, բայց ես հասկանում եմ, որ դա արդեն կլիներ խիստ ծայրահեղություն, որովհետեւ մենք ունենք ավանդույթներ»։

Տպել