News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը, որը կոչված է լուծել ԱԱԾ եւ ոստիկանության պետերի նշանակման ընթացակարգերի հետ կապված խնդիրները: «ՀՀ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունները ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է ներառվեն կառավարության կազմում, սակայն առաջարկը մերժել են:

Սիմոնյանը նշեց, որ քանի որ խմբակցությունը ԱԱԾ եւ ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական է համարում, նրանց նշանակման համար պետք է առաջադրվեն նույն պահանջները, ինչպես պատգամավորների եւ կառավարության անդամների դեպքում է:

«Եթե հասարակությունը որոշել է, որ 25-ամյա անձը կարող է օրենք ընդունել, որը կարգավորում է ազգային անվտանգության ոլորտի հարաբերությունները, եւ որի համար մեծ փորձ, իմաստություն եւ գիտելիքներ են պահանջվում, ապա ԱԱԾ պետի դեպքում եւս պետք է բարձր պահանջներ առաջադրվեն»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները կարեւոր են հետհեղափոխական շրջանում, երբ նոր իշխանությունները հնարավորություն չունեն այդ պաշտոններին նոր, վստահված անձանց նշանակել, այլ ստիպված են ընտրել որեւէ մեկին գործող համակարգից:

Չնայած նրան, որ տվյալ նախաձեռնությունն էլ ավելի է ընդլայնում գործող իշխանության լծակները, այն որոշակի մտահոգություն առաջացրեց իշխող դաշինքի ներկայացուցիչների շրջանում: Այդուհանդերձ, օրինագիծը պաշտպանեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, որն աջակցեց Սիմոնյանին՝ փորձելով համոզել իր գործընկերներին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ