News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն փորձեց զբաղեցնել ընդդիմադիր դաշտը, նույնիսկ հայտարարություն արեց, բայց չստացվեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, նոր քաղաքական հոսանքը փորձում էր փակել ամբողջ քաղաքական դաշտը՝ «Իմ քայլը» լիներ իշխանություն, «Լուսավոր Հայաստանը»՝ ընդդիմություն, բայց կարծես չստացվեց:

«ԲՀԿ-ն, որ օբյեկտիվորեն ընդդիմադիր ուժ է, ձայն չի հանում կամ շատ մանր հարցերի շուրջ ելույթներ են ունենում: Փաստորեն մեզ մոտ մեկ իշխանություն է, որն ինչ որոշում ուզում է, կարող է անցկացնել»,-ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ ոչ համակարգային ընդդիմությունը լավագույն դեպքում կարող է ճանապարհ փակել:

«Որքան ինձ հայտնի է Ռոբերտ Քոչարյանի վերադարձն օրակարգային է: Կսպասեն, տեսնեն, թե դատական այս գործընթացն ինչով կավարտվի, եթե նա դատարանի որոշմամբ չզրկվի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այդտեղ կարող է վերադառնալ Սերժ Սարգսյանը որպես երկրորդ դեմք, եւ պատմությունը գնա լրիվ այլ ուղիով: Եթե Փաշինյանը կարողանա այս ընթացքում տնտեսական հեղափոխության արդյունքները ցույց տա, նա ժողովրդի մոտ հեղինակություն կունենա»,-ասաց նա:

Իր հերթինհոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց. «Հայաստանում կա մեկ հեղինակություն, դիկտատորային հեղինակություն, դա վարչապետն է, ով որոշում է, որ Ամուլսարը պետք է աշխատի,  ու աշխատելու է: Ով որոշում է, որ երբ ինքն էր փողոց փակում եւ իր դեմ ոստիկան էին հանում, դա վատ էր, իսկ երբ իջեւանցին ծառ է կտրում, ու իր դեմ ոստիկան են հանում, դա լավ է»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, նա ընդգծեց, որ այսօր ընթացող դատական գործընթացը կապ չունի «Մարտի 1»-ի հետ, այն ուղղված է մեկ անձի ձերբակալմանը:

«Պարոն Փաշինյանը հասկանում է, որ ինքը դոմինանտ չի, որ երկրորդ դոմինանտ ուժի նկատմամբ կիրառում է խափանման միջոց: Եթե ինքը դոմինանտ լիներ, Քոչարյանի դուրսը լինելն իրեն չէր սպառնա: Երբ ինքն ընդդիմություն էր, իր նկատմամբ ոչ մի ռեպրեսիաներ չէին լինում, երբ նա սահմաններն անցնում էր:

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելով Փաշինյանը դաշտը մաքրում է, որ մնա մենակ եւ իրեն հեշտ լինի առանց որեւէ հիմնավորման դոմինանտ երեւալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնարավոր է եղել են գաղափարական հակասություններ վարչապետի հետ, ինչի պարճառով Վանեցյանը որոշել է հեռանալ. Սամսոնյան
Միաժամանակ Սամսոնյանը կարծիք հայտնեց, որ նման պաշտոնից հրաժարականներին միշտ պետք է պատրաստ լինել, եւ միշտ պետք…
Կարծում եմ` այդ հանդիպմանը քաղաքական շատ մեծ կոնտեքստ հաղորդվեց. Փաշինյանը` Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ հանդիպման մասին
Փաշինյանը նշեց, որ շատերին դա դուր չի գալիս եւ շատերը դատապարտում են դա…
Կան թեկնածուներ, կքննարկեմ եւ որոշում կկայացնեմ. Փաշինյանը՝ ԱԱԾ նոր տնօրենի նշանակման մասին
Կկարդամ, կծանոթանամ եւ եթե հարկ լինի հավելյալ մեկնաբանություն անել, կանեմ…
Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին
Ավելի մեծ անհեթեթություն դժվար է ասել…
Փաշինյանը հաստատել է Հայաստանի ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին լուրերը
Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների ընթացքում ԱԱԾ-ի տնօրենի հետ եւ փոխադարձ համաձայնությամբ…
«Մեծ հավանականությամբ նման բան տեղի չի ունենա». Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Այս շրջանակներից ներս ինչ էլ տեղի ունենա, դա ողբերգություն չէ…