News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Բյուրեղավանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ Աջափնյակ վարչական շրջանում գողություն է կատարել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ  երիտասարդը հայտնաբերվեց Հալաբյան փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։ Ոստիկանությունում պարզվեց, որ նա սեպտեմբերի 1-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է Սիլիկյան թաղամասում կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցն ու մարտկոցը գողացել։ Տուժողը, որը ոստիկանություն չէր դիմել, հայտնաբերվել է։ Նրանից հաղորդում է ընդունվել։

Բերման ենթարկվածի հայտնածով՝ Աջափնյակում էլի է գողություններ արել՝ դարձյալ մեքենաներից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում տուժողներին հայտնաբերելու եւ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ֆրանսիան հետաքննում է Բեռնար Առնոյի և Նիկոլայ Սարկիսովի ֆինանսական գործարքները
Սարկիսովը ձեռք է բերել Ալպիական շքեղ հանգստավայրում գտնվող գույքը...
Քաղաքացին հայտնել է Գորիսի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և ականջը կտրելու մասին. ՔԿ
Կատարվում է նախաքննություն, դրա շրջանակներում պարզվում են…
Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան…
Ամենաշատ