News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություն մաղթելով մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի՝ պատմական ու մշակութային խորը արմատներ ունեցող երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Նա նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն եւ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, նոր տեխնոլոգիաները, գիտությունն ու կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հնդկաստանի հայ համայնքին՝ կարեւոր համարելով վերջինիս դերը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված կապերի ամրապնդման տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ