News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։ Մասնակցում էին պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը, Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ ոստիկանության ղեկավար կազմը։

Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների եւ պաշտպանոթյան նախարարության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Արման Սարգսյանն ու Գաբրիել Բալայանը իրենց ելույթներում առանձնահատուկ ընդգծեցին ոստիկանության եւ պաշտպանության նախարարության համագործակցության կարեւորությունը։ Քննարկման առարկա դարձան կոնկրետ իրավիճակներ ու խնդիրներ, որոնց արդյունավետ լուծման նպատակով անհրաժեշտ է ոստիկանության եւ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների փոխգործակցությունը։ Այս համատեքստում քննարկվեցին համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու եւ ամրապնդելու վերաբերյալ հարցեր, իրավասու ծառայությունների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։

Օպերատիվ խորհրդակցությունն ամփոփվեց մի շարք պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ