News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հարազատները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են արդարադատություն՝ վաղաժամկետ ազատ արձակել իրենց որդուն։ Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ազատազրկվածի հարազատները եկել էին Կառավարության շենքի բակ եւ նամակներ հանձնեցին ընդունարան, որը ուղղված էր վարչապետին։ Նշենք, որ Աշոտ Մանուկյանը մեղադրվում է 3 զինծառայողի սպանության համար։ Նա դատապարտվել ցմահ ազատազրկման։

Աշոտ Մանուկյանի մայրը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ մի քանի օր առաջ Արմավիրի դատարանը մերժել է Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ ազատ արձակել.

«Արմավիրի դատարանում մերժեցին մեր որդու վաղաժամկետ ազատումը՝ չհիմնավորելով ոչ մի կերպ։ Մենք դրա համար ուղղակի խնդրում ենք վարչապետին, որդիներս նամակներ են ուղղել վարչապետին, միայն արդարություն ենք ուզում։ Մենք խախտում չենք ուզում, ուզում ենք որ այն ինչ կատարվի, լինի օրենքի կետերով։ Մենք հույսով 24 տարի է սպասում էին այն օրվան, որ որդիս ազատ կարձակվի, սակայն նորից մերժեցին։ Ցմահին նորից ցմահ դատապարտեցին»։

Մանուկյանի մայրը պատմեց, որ իրենք զոհվածների ծնողների հետ ունեն բարեկամական հարաբերություններ. «Նրանք ներել են Աշոտին։ Ծնողները նոտարական հաստատման են տվել իրենց համաձայնությունը, պրոբացիային էլ են տվել, դատի օրը նույնպես գրություն են ուղարկել, որ համաձայն են Աշոտի վաղաժամկետ ազատ արձակմանը։ Ուզում ենք նա իր կյանքի մնացած տարիներն անցկացնի ազատության մեջ, սակայն պետությունը մերժում է, ու մենք ուզում ենք իմանալ դրա պատճառը։ Պահանջում ենք արդարություն։ Մեզ համար անակնկալ էր, որովհետեւ մենք հույով սպասում էինք այդ դատավարությանը։ Ինքը 24 տարի լինելով կալանավայրում դրական վարք է ցուցաբերել, այնտեղ սովորում է։ Նա դատավճռի կայացումից հետո էլ չի կոտրվել, դրանից մեկ օր հետո գնացել ու քննություն է հանձնել Ուրարտու համալսարանի ռեկտորի, դեկանի եւ դասախոսների ներկայությամբ եւ գերազանց գնահատականներով փոխադրվել է երրորդ կուրս։ Պատրաստվում է հոգեբան դառնալ»։

Հարազատների խոսքով՝ 24 տարի լուռ համաձայնել են բոլոր խոստումներին, հիմա արդեն սպասելու տեղ չունեն, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմել նաեւ Եվրոպական դատարան։

«24 տարի նստած է այդ տղան։ Այդ 24 տարվա մեջ ինքը ամեն ինչ արել է, որ դուրս գա բանտից։ Ինքը 24 տարի միայն մարդկանց է օգնել։ Անգամ մահացածների ծնողներն են ուզում, որ այդ մարդը դուրս գա բանտից։ Մենք կդիմենք վարչապետին։ Մեր պահանջն է, որ ճիշտ դատավարություն ընթանա»,- ասաց Աշոտ Մանուկյանի եղբայրը։

Տպել