News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածում լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքները։ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորման 3-րդ տարի) շրջանակներում վերականգնվող այս տեղամասում շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի սկզբին, եւ անցած ամիսներին արձանագրվել է կատարված աշխատանքների մեծ առաջընթաց։ Կապալառու կազմակերպության՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը նշեց, որ թեեւ, ըստ պայմանագրի, աշխատանքների վերջնաժամկետը 2020թ. գարնանն է, սակայն նախատեսում են ճանապարհի վերականգնումն ավարտել մինչեւ այս տարվա նոյեմբեր ամիսը։

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը, կապալառուի հետ քննարկելու աշխատանքների առաջընթացը, առաջացած հարցերը, դրանց լուծման ուղիները եւ այլն։

Տարվող աշխատանքները տեղում մշտապես վերահսկում է շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության՝ գերմանական «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչը։ «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ»-ի տեխնիկական հսկիչ Կամո Անտոնյանը նկատում է, որ ներկա պահին շինարարը սկսել է ճանապարհի ասֆալտապատումը, զուգահեռ կատարվում են նաեւ այլ աշխատանքներ։ Ըստ նրա՝ շինարարությունն ընթանում է ըստ նախատեսվածի, իրենց կողմից կա մշտական վերահսկողություն։

Ճանապարհի շինարարության մեջ ներգրավված են հիմնականում տեղի բնակավայրերի՝ Մեծ Պարնիի եւ Ծաղկաբերի բնակիչներ։ Արսեն Քալամյանը Ծաղկաբերից է, ասում է, որ ճանապարհի վերականգնման ծրագիրը ոչ միայն բարեկարգում է իրենց գյուղը, այլեւ շատերին ապահովել է աշխատանքով։ Արսեն Քալամյանը, որ տվյալ պահին զբաղված էր ծրագրի շրջանակներում վերակառուցվող երեք կամուրջներից մեկի վերանորոգման աշխատանքներով, համոզված ասում է, որ տեղի բնակիչներն ավելի սրտացավությամբ կաշխատեն իրենց սպասարկող ճանապարհի վերականգնման համար։

Մեծ Պարնիի դպրոցի «ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցիչ Արմեն Մելքոնյանն էլ նշում է, որ 21-րդ դարում բարեկարգ ճանապարհ ունենալն ուղղակի անհրաժեշտություն է։ Այն հաղորդակցման միջոց է, եւ վերականգնված ճանապարհը կհեշտացնի գյուղացիների կյանքը։ Նա նաեւ խնդրեց, որպեսզի շինաշխատանքներից հետո դպրոցի մոտ իրականացվեն ճանապարհի անվտանգության ապահովման միջոցառումներ։ Պատասխանատուները տեղեկացրին, որ դպրոցների հարակից տարածքների անվտանգության տարրերով կահավորումն արդեն իսկ ներառված է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ