News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաեւի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, NEWS.am-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ղազախստանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, որի հետ ունենք պատմական եւ բարեկամական հարաբերություններ: Նա հավելել է, որ բարձր մակարդակում պաշտոնական հանդիպումները նոր ազդակներ են հաղորդում երկկողմ փոխգործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բերդիբեկ Սապարբաեւն ասել է, որ հայ-ղազախական հարաբերություններ լավ զարգացում են ապրում եւ նշել, որ այս տարի լրանում է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին համաձայնագրի 20-ամյակը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին եւ պայմանավորվել են նոր ուղիներ փնտրել առեւտրատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար: Ղազախստանի փոխվարչապետն ընդգծել է, որ մեծ նշանակություն են տալիս կրթության զարգացմանը: Նա ասել է, որ հետաքրքրված են Թումո նորարարական կրթական ծրագրով ու մտադրություն ունեն Թումո կենտրոն ստեղծել նաեւ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Բերդիբեկ Սապարբաեւը կարեւորել է նաեւ թվայնացման ոլորտում Հայաստանի ունեցած փորձի ուսումնասիրությունը: Այս առումով Տիգրան Ավինյանը կարեւորել է ղազախական կողմի մասնակցությունը Երեւանում անցակացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, որը լավ հնարավորություն կդառնա ոլորտում համագործակցության ուղիներ հարթելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ