News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում են և նույն արժեքներն են կրում: Վստահ եմ, որ հարաբերությունների հետագա խորացման համար մենք մեծ ներուժ ունենք»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտները:

Դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն վստահեցրել է, որ անելու է հնարավորը՝ նպաստելու ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ Եվրամիության շրջանակում համագործակցության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել