News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհայտ կորած Ուիլյամ Մոլդտի դին հայտնաբերել են Google քարտեզի օգնությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով The Sun-Sentinel-ին:

Տղամարդն անհետացել է 1997թ. ակումբ այցելելուց հետո: Ոստիկանության կողմից որոնողական աշխատանքները հաջողությամբ չեն պսակվել, եւ նրան անհայտ կորած են ճանաչել:

Սակայն 2019թ. օգոստոսին Լեյք-Ուորթ քաղաքի բնակիչը Google քարտեզի վրա իր տան մոտակայքում լճակի մեջ խորտակված ավտոմեքենա է նկատել: Իրավապահները դուրս են բերել ավտոմեքենան եւ դրա մեջ հայտնաբերել Մոլդտի մնացորդները:

Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել լճակում: Տղամարդու ծանոթների խոսքով՝ նա ալկոհոլից կախվածություն չուներ:

«Զարմանալի է, որ ավտոմեքենան հնարավոր էր տեսնել 2007թ. արբանյակային լուսանկարում, սակայն մինչ 2019թ. այն ոչ ոք չի նկատել»,- ասվում է The Charley Project բարեգործական կազմակերպության հաղորդագրության մեջ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ