News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որոշ Ժամանակ առաջ դատարկված իտալական գյուղերում սկսել էին տները 1 եվրոյով վաճառել։ Մոլիզեի շրջանի իշխանություններն ավելի հեռուն են գնացել՝ նրանք առաջարկում են, որ երեք տարվա ընթացքում ամսական 700 եվրո վճարեն նրանք, ովքեր կտեղափոխվեն շրջանի քաղաքներից մեկը։ CNN-ը հայտնում է, որ միայն մեկ պայման կա՝ այդ քաղաքում փոքր բիզնես սկսելը՝ տեղի տնտեսության զարգացմանը նպաստելու համար։ Նախագիծը մեկնարկում է սեպտեմբերի 16-ին։ Նախապատվությունը կտրվի երիտասարդներին եւ երեխա ունեցող ընտանիքներին։

Ընտրության համար ներկայացված է մի քանի քաղաք՝ Ֆորնելին, որը հայտնի է որպես «կարագի քաղաք» ու հանրահայտ է ձիթապտղի իր այգիներով, մեկուսացած Պեսկեն, որը շրջապատված է լեռներով, գինեշատ Ռիչչան, լեռնադահուկային Կապրակոտան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ