News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


Պարոն Աբովյանը ճիշտ է։ Ճիշտ է մարդը ասում, իրոք արժեհամակարգային տարբերություն է այս օրենքի հիմքում Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստում ասաց հայտարարեց «Իմ քայլի»  պատգամավոր Սուրեն Գրիգորյանը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի  խոսքերին։

«Որովհետև որտեղ պարոն Աբովյանը տեսնում է «գործ տալ», ես տեսնում եմ «քաղաքացի»։ Որտեղ պարոն Աբովյանը տեսնում է «թշնամանք», ես տեսնում եմ «պատասխանատվություն: Ասում է Պավլիկ Մորոզով, 37 թիվ ու ասում է, թե չի ակնարկում : Բա եթե չեք ակնարկում, ինչու Պավլիկ Մորոզվին  ընդհանրապես հիշեցիք:  Պարոն Աբովյան, համոզված եղեք, մենք առիթն ունեցել ենք իմանալու, որ դուք շատ «էրուդիրովաննիյ» մարդ եք, պետք չէ, եթե կապ չունի դրա մասին հիշատակել»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։

Պատգամավորն անդրադարձավ այն պնդմանը, թե հնարավոր է այս դեպքում մարդիկ հետապնդեն իրենց հարևանին կամ այլ մարդու և արձանագրեն նրա ամեն խախտում։ Գրիգորյանն ասաց, որ եթե ինքը խախտում չի անում, ապա թող հետապնդեն այնքան, մինչև կհոգնեն․«Թող 24 ժամ հետևիցս ֆռա, մինչև հոգնի: Դե ոնց էլ լինի, մի հատ թե՜թև խախտում կա։ Դե որ թե՜թև խախտում կանի, թե՜թև պատասխանատվության կենթարկվի: Ասում եք, թե թշնամանք է սերմանվում: Եթե մարդը կարող է հարբած մեքենա վարել ու վրաերթի ենթարկել մեր երեխաներին, նա թշնամի չէ, իսկ մենք, որ ֆիքսում ենք նրա խախտումները դառնում ենք թշնամի՞: Թշնամին նա է, ով արագություն է գերազանցում: Նա հանրության թշնամին է, որովհետև դրա արդյունքում վնասը կրում են նաև կողքինները»

Հիշեցնենք, որ օրինագծի էությունը հատուկ հավելվածի ստեղծման մեջ է։ Դրա օգնությամբ ցանկացած ֆիզիկական անձ առցանց կապի միջոցով կարող է ոստիկանություն իրավախախտման մասին տեսանյութ ուղարկել, որից հետո ոստիկանության աշխատակիցները, հիմնվելով ստացած նյութի վրա, կկարողանան խախտողի հանդեպ վարչական ակտ կազմել։

Ընդ որում, իրավախախտման վերաբերյալ հայտնող քաղաքացու անձը գաղտնի կմնա, եւ հետեւաբար, նրան ոչ ոք չի կարողանա «գործ տվողի» պիտակ կպցնել։

Նշենք նաեւ, որ մինչ թավշյա հեղափոխությունը ոստիկանությունը պատրաստվում էր օգտագործել շարժական տեսագրող սարքեր, սակայն բախվելով հասարակական տարակուսանքի հետ, ստիպված էր նահանջել։ Այժմ ամեն ինչ կարվի քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ակտիվ աջակցությամբ։

Տպել