News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Այսօր, սեպտեմբերի 13-ին, ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի բնակիչ 56-ամյա Ռուդիկ Բաբայանին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս կասկածվում է օգոստոսի 31-ին Էջմիածին քաղաքի բնակչուհի, անհատ ձեռներեց 57-ամյա Մ. Բ-ի նկատմամբ խարդախություն կատարելու մեջ։

Այդ օրը Ռ. Բաբայանը մտել է Մ. Բ-ին պատկանող ծաղկի սրահ և 6 հազար դրամով պատվիրել ծաղկեփունջ։ Նա ծաղկի սրահի աշխատակցին վճարել է 5 հազար ՌԴ ռուբլի և որպես մանր՝ ստացել է 29 հազար դրամ։ Նրա գնալուց հետո ծաղկի սրահի աշխատակիցը պարզել է, որ ռուսական ռուբլին կեղծ է՝ հուշանվեր-թղթադրամ։

Ռ. Բաբայանի կողմից ծաղկի սրահին խարդախության եղանակով պատճառվել է 35 հազար դրամի վնաս։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ. Բաբայանը, որին շրջապատում ավելի շատ ճանաչում են «Օստապ Բենդեր» մականվամբ, նախկինում եղել է դատապարտված և կատարվածի մասին արդեն խոստովանական բացատրություն է տվել։

Տպել
Ամենաշատ