News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, սեպտեմբերի 13-ին Գեղարդի վանական համալիրում ներկա է եղել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին։ Համերգին մասնակցել է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի եւ ՀՀ նախագահի աշխատակազմերի լրատվական ծառայությունից։

 «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո: Համերգին ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը եւ այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ