News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը և չի վնասում հաճախորդների իրավունքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով կառավարության ընդունած բանկային տեղեկությունների մատչելիությունն ապահովող նախագծին։

Նա մասնավորապես գրել է․

«Փոփոխությունով շարունակում է պահպանվել բացառապես դատարանի որոշմամբ բանկային գաղտնիքի տրամադրումը, որը բացակայում է մի շարք երկրներում, ինչպես բացակայում է նման օրենքի առկայությունը։

Ընդհանրապես, բանկային գաղտնիքը բացարձակ իրավունք չէ և այս փոփոխությունը ամբողջովին հիմնավոր է իրավական և տնտեսական տեսանկյունից։

Արդյունքում, այս փոփոխությունից հետո էլ բանկային համակարգի կայունությունը և վստահությունը շարունակելու է մնալ բարձր մակարդակի վրա՝ կարևոր գործոն համարելով հաճախորդների շահերի պաշտպանությունը։

Բանկային համակարգի փլուզում կանխատեսողներին առաջարկում եմ մի քանի ամսից ծանոթանալ բանկային համակարգի ցուցանիշներին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Կառավարությունը հաստատել է նախագիծ, որով իրավապահ մարմիններին մատչելի են լինելու նաեւ կասկածյալի ու մեղադրյալի ընտանիքի անդամների կամ նրանց փոխկապակցված անձանց բանկային գաղտնիք պարունակող ֆինանսական տվյալները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այնուհետեւ տարբեր փորձագետներ մտահոգություններ են հայտնել նախագծի վերաբերյալ՝ այն համարելով խիստ վտանգավոր։

Տպել
Ամենաշատ