News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է ԱՄՆ պատանդների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Օ՛Բրայենի հետ՝ նրան դիտարկելով որպես ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնի թեկնածու, տեղեկացնում է The Washington Post-ը։

Ինչպես նշում է պարբերականը, ներկայում Սպիտակ տունը դիտարկում է թեկնածուների ընդլայնվող ցուցակը, որոնք փորձ ունեն դիվանագիտության, պաշտպանության եւ բիզնեսի ոլորտներում։

WP-ն նշում է, որ Ջոն Բոլթոնի ազատումից հետո ԱՄՆ նախագահը միջնորդ է փնտրում Հյուսիսային Կորեայի հետ միջուկային գործարք կնքելու, զորքերն Աֆղանստանից դուրս բերելու եւ Իրանի հետ լարվածությունը թուլացնելու համար։

Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն պաշտպանում է իր շրջապատի երեք թեկնածուներին՝ Օ՛Բրայենին, Իրանի գծով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքին եւ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի օգնական Ռիկի Ուոդելին։

Բացի այդ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում դիտարկվում են նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության գծով փոխնախագահ Քիտ Քելոգի եւ Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելի թեկնածությունները։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Բոլթոնին ազատել էր ազգային անվտանգության հարցերի խորհրդականի պաշտոնից։

«Անցած գիշեր ես տեղեկացրի Ջոն Բոլթոնին, որ ինձ նրա ծառայությունները Սպիտակ տանը այլեւս հարկավոր չեն։ Ես համաձայն չէի նրա շատ առաջարկությունների հետ, ինչպես նաեւ աշխատակազմի շատ այլ ներկայացուցիչներ։ Ինչի կապակցությամբ ես խնդրեցի Ջոնին հրաժարական տալ։ Հրաժարականի դիմումը հանձնվեց ինձ այսօր առավոտյան։ Ես շնորհակալություն հայտնեցի Ջոնին ծառայության համար»,- Թվիթերում գրել է Թրամփը՝ ավելացնելով, որ ազգային անվտանգության հարցերի նոր խորհրդականի անունը կնշի հաջորդ շաբաթ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ