News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նոր գիրք է գրել, այս անգամ նրա աշխատության հերոսն է դարձել թուրքմենական ալաբայը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության «Չեզոք Թուրքմենստան» թերթին։

«Türkmen alabaýy» («Թուրքմենական ալաբայ») գրքի հրատարակման մասին պետության ղեկավարն ասել է կառավարության նիստի ժամանակ։

«Նոր գրքում բացահայտվում են բազում հազարամյակներ թուրքմենների հավատարիմ ուղեկիցը հանդիսացող շների այդ ցեղատեսակի խառնվածքն ու նշանակությունը։ Այսօրվա նիստի ավարտին մասնակիցները կարող են ստանալ այդ գիրքը»,- ասել է Թուրքմենստանի նախագահը։

Նախագահը տեղեկացրել է նաեւ, որ բանաստեղծություն է գրել ալաբայի մասին եւ կարդացել է այն նիստի ժամանակ։ Նա հավաքվածներին առաջարկել է գնահատել նոր ստեղծագործությունները եւ կարծիք հայտնել դրանց մասին։

«Թուրքմենական ալաբայ» բանաստեղծությունը հրապարակվել է ռուսերեն թարգմանությամբ թերթի շաբաթօրյա համարի առաջին էջում։ Դրանում գովերգվում են ալաբայի համբավը, ուժը, խիզախությունն ու հավատարմությունը։

Սա Բերդիմուհամեդովի առաջին գրական ստեղծագործությունը չէ։ Նա գրել է գրքեր՝ նվիրված թուրքմենական խոհանոցին, գորգերին, երաժշտությանը, ասացվածքներին, սպորտին, զինվորականներին։ Նախագահի գրքերի գլխավոր հերոսներից մեկը ախալթեքինյան ձիերն են։ Վերջին անգամ ձիերի մասին գիրք նա ներկայացրել է ապրիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ