News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան հայտարարել է թագավորության երկու հիմնական նավթային ընկերությունների վրա դրոնների հարձակման մասին, ինչը հրդեհներ է առաջացրել, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ հարձակումներից մեկը կատարվել է նավահանգստային Էդ Դամամ քաղաքի մոտ գտնվող ձեռնարկության վրա, երկրորդը՝ Խուրայս նավթահանքի մոտ։

Ընդ որում՝ թագավորությունն առայժմ ոչ մեկին չի մեղադրել հարձակումների մեջ։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան նման հարձակումների մեջ մեղադրել էր եմենցի ապստամբներին, բայց նրանք գրոհների պատասխանատվությունը չեն վերցրել։

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածի փաստով հետաքննություն է տարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ