News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

«Ումբերտո» անունն ստացած արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսի արեւմտյան մասում եւ շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնին (NHC)։

Օդերեւութաբանների տվյալներով՝ քամու առավելագույն արագությունը հասել է ժամում 65 կիլոմետրի։ Փոթորկի շարժման արագությունը կազմում է ժամում 9 կիլոմետր։ Նշվում է, որ «Ումբերտոն» գտնվում է Մեծ Բահամյան կղզուց 365 կիլոմետր հարավ-արեւլք եւ Աբակո կղզուց 210 կիլոմետր հարավ-արեւելք հեռավորության վրա։

«Դորիան» փոթորիկը, որն առավելագույն վտանգավորության՝ հինգերորդ կարգի էր, Բահամյան կղզիներին հարվածեց սեպտեմբերի 1-ին եւ ավերիչ ազդեցություն ունեցավ Բահամների հյուսիսային մասում գտնվող Աբակո կղզու ենթակառուցվածքի վրա։ Փոթորկի զոհ դարձավ 50 մարդ։ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային դաշնությունը (IFRC) տեղեկացրել է, որ Բահամներում քանդվել կամ վնասվել է 13 հազար տուն։ Ամերիկյան RMS ընկերությունը, որը զբաղվում է ռիսկերի մոդելավորմամբ, հայտարարել է, որ փոթորկի հետեւանքների ապահովագրական վնասը Կարիբյան շրջանում կկազմի 3,5-6,5 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ