News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բիարիցում G7-ի գագաթաժողովի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդուլա Ֆաթահ Խալիլ աս-Սիսիին անվանել է «իմ սիրելի բռնապետ», գրում է The Wall Street Journal-ը։

Ինչպես նշում է պարբերականը, դա տեղի է ունեցել Hotel du Palais հյուրանոցի սրահներից մեկում, որտեղ Թրամփը սպասում էր Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը։

«Որտե՞ղ է իմ սիրելի բռնապետը»,- ասել է ԱՄՆ նախագահը բավական բարձր ձայնով, որպեսզի լսվի ամերիկացի եւ եգիպտացի ներկայացուցիչների ոչ մեծ խմբի կողմից։

Նշվում է, որ Դոնալդ Թրամփի բարձր ձայնը լսել են մի քանի մարդիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ