News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադայի Թագավորական հեծելազորային ոստիկանության հետախուզական բաժնի գլխավոր տնօրեն Քեմերոն Օրթիսը մեղադրվում է գաղտնի տեղեկության արտահոսքի մեջ, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ Օրթիսին ներկայացվել է երեք մեղադրանք 2012 թվականի տեղեկության անվտանգության մասին օրենքի խախտման մեջ։

«Հաստատվում է, որ նա ստացել, պահել եւ մշակել է գաղտնի տեղեկություն... այն մարդկանց հասցնելու նպատակով, որոնց հետ չպետք է շփվեր»,- նշվում է դաշնային դատախազ Ջոն Մաքֆարլեյնի հայտարարությունում։

Ազգային անվտանգության ոլորտի հետաքննություններին ծանոթ աղբյուրները Օրթիսին համարում են Կանադայի Թագավորական հեծելազորային ոստիկանության նախկին կոմիսար Բոբ Փոլսոնի ամենաէլիտար խորհրդականն ազգային անվտանգության հետ կապված հարցերով։

Կանադան մտնում է «Հինգ աչք» հետախուզական տվյալների փոխանակման ցանցի մեջ, որի մասնակիցներն են նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան եւ Ավստրալիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ