News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սեւանում մասնակցում է  ձկան փառատոնին:

Նա փառատոնին ժամանել է տիկնոջ` Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ:

Փաշինյանը շրջեց տաղավարներով, սելֆի արեց  փառատոնի մասնակիցների հետ,  նաեւ ելույթ ունեցավ փառատոնին:

Նշենք, որ փառատոնը կազմակերպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ «Ռեստորանների հայկական միություն»-ը: Ձկան փառատոնն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում՝ հավակնելով ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն:

 Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, կլինեն համտեսի, վաճառքի եւ տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունը կուղեկցվի ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով ու կեզրափակվի հրավառությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ