News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Անցած տարվա համեմատ  մենք ունենք Սեւանի մակարդակի 3 սմ բարձրացում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, Սեւանում ձկան փառատոնի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սեւանն այսօր մեզ շնորհակալություն է հայտնել, այսօր առավոտվա տվյալով Սեւանի մակարդակը եւս մեկ սանտիմետրով բարձրացել է եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մենք  ունենք 3սմ-ի բարձրացում, այժմ Սեւանի լճի պաշարները ավել են շուրջ 90 միլիոն խորանարդ մետրով եւ այս առիթով պետք է Սեւանին ծափահարել»,-ասաց նա` նշելով, որ ինքը շատ ուրախ է, որ փառտատոնային կուլտուրան Հայաստանում զարգանում է:

Վարչապետը նշեց, որ այս տարի աննախադեպ տեսարան է լինելու՝ հրավառությունը լինելու է Սևանա լճից:

 «Ես չգիտեմ նախկինում նման բան եղել է թե, չէ, բայց այսօր հրավառությունը լինելու է նավից կամ ինչ-որ տեղից: Ժամը 20:00-ին, ովքեր ուզում են այդ հրավառությունը տեսնել, կարող են ընտանիքներով գալ: Ընտանիքով արձակուրդն անցկացրել ենք Սևանի ափին, և ձկան պատրաստման մշակույթը Սևանում ամեն տարվա հետ նոր բարձունքներ է նվաճում», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ